Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
100 տարի առաջ այս օրը Շավարշ Քրիսյանի, Հովհաննես Հինդլյանի և Գրիգոր Հակոբյանի կողմից Կոստանդնուպոլսում հիմնադրվեց հայկական մարզական և սկաուտական կազմակերպությունը` Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ):
«Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր» կարգախոսով` ՀՄԸՄ-ն գործել է թե՛ Հայրենիքում, թե՛ Հայրենիքից դուրս` դաստիարակելով հայրենանվեր տասնյակ սերունդներ:
Անուրանալի է ՀՄԸՄ-ի ունեցած լուրջ դերակատարությունը հատկապես աշխարհացրիվ հայերի կյանքում, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքով հայտնվել են աշխարհի տարբեր անկյուններում, բայց, շնորհիվ այս միության, մնացել հայ:
Պատահական չէ, որ ՀՄԸՄ-ի հիմնադրամն հոբելյանն այս տարի մեծ շուքով նշվեց Մայր Հայրենիքում: Միության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված համա-ՀՄԸՄ-ական 11-րդ բանակումին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել 1200 սկաուտ: Բանակման կարգախոսն էր` «Պատվաբեր անցյալեն` հաղթական ապագա»:
Հիմնադրումից անցել է 100 տարի, և ՀՄԸՄ-ն շարունակում է զարգանալ` բարձրանալով և բարձրացնելով իր անդամներին, ծառայելով հայապահպանությանը, երեխաների հայեցի դաստիարակությանն ու ազգասիրության նվիրյալ գործին:
«Երկիր»-ը սրտանց շնորհավորում է ՀՄԸՄ-ին մեկդարյա հոբելյանի առիթով` մաղթելով նորանոր բարձունքներ. պատվաբեր անցյալից` հաղթական ապագա: