կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-16 13:52
Հասարակություն

ՀՄԸՄ-ն նման է 100-ամյա ընկուզենու, որը ճյուղավորվում և է՛լ ավելի ամուր արմատներ է գցում. Դավիթ Հակոբյան

ՀՄԸՄ-ն նման է 100-ամյա ընկուզենու, որը ճյուղավորվում և է՛լ ավելի ամուր արմատներ է գցում. Դավիթ Հակոբյան

ՀՄԸՄ-ն նման է 100-ամյա ընկուզենու, որը տարածվում, ճյուղավորվում և է՛լ ավելի ամուր արմատներ է գցում թե՛ Հայրենիքում, թե՛ դրանից դուրս. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ Դավիթ Հակոբյանը:

«ՀՄԸՄ-ի մեկդարյա գոյությունը պայմանավորված է ամենամեծ կապիտալով, որը, մեր պարագայում հայ ազգային գործիչների կողմից դաստիարակված նվիրյալ ՀՄԸՄ-ականներն են, կամ, ինչպես մենք` ՀՄԸՄ-ականներս ենք ասում` կամավոր բանակը»,- նշեց նա:

Մեր հարցին, թե որո՞նք են ՀՄԸՄ-ի հենասյուները, Հակոբյանը պատասխանեց. «Մեր հենասյունը հայ մանուկներն են, պատանիներն ու երիտասարդները, որոնք ՀՄԸՄ-ում ձևավորվում են որպես գաղափարական, հայրենասեր, գիտակից և պատրաստակամ սերունդ` հանուն հայ ժողովրդի և Հայաստանի»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակն է: Այն հիմնադրվել է 1918 թվականի նոյեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում` Շավարշ Քրիսյանի, Հովհաննես Հինդլյանի և Գրիգոր Հակոբյանի կողմից: