Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախ այցելած ռուս բլոգեր Նատալյա Անոխինան նյութ է հրապարակել Live Journal-ում՝ խոսելով Արցախի խոհանոցային առանձնահատկությունների մասին:
Նա Արցախում մասնակցել է գինու գյուղական փառատոնի, որի ժամանակ էլ համտեսել է ավանդական ժենգյալով հացը: «Մի խոսքով` երբ լինեք Լեռնային Ղարաբաղում, անպայման համտեսեք ժենգյալով հաց: Դա տեղական ամենատարածված ուտեստն է: Այն կարելի է գնել Ստեփանակերտի շուկայում: Դրանք կպատրաստեն հենց ձեր աչքի առաջ»,- գրում է բլոգերը:
Նա նաև պատմում է արցախցիների հյուրասիրության մասին: Անոխինայի խոսքով` երբ իրենք սեղանիկի մոտ կանգնած մտածում էին` քանի հատ ժենգյալով հաց գնել, անծանոթ տղամարդ հետաքրքրվեց, թե որտեղից են: Իմանալով, որ Մոսկվայից են, նա ասել է, որ հյուրասիրում է, քանի որ հյուր են: «Նա վճարեց մեր հացերի համար ու լուռ հեռացավ»,- գրում է բլոգերը:
Բլոգերը խոսում է բանջարեղեի առատության մասին` նշելով, որ դրանք նման չեն Մոսկվայի խանութներում վաճառվողներին: «Ղարաբաղում բանջարեղենը նոր հավաքված է, լոլիկից լոլիկի հոտ է գալիս, վարունգից` վարունգի»,- գրում է նա:
Նա նաև անդրադառնում է հայկական պանրին, կանաչիների տեսականուն, մարինացված պահածոներին, խավիարին, բազուկով աղցանին, եփած հավին, սպանախին, ավանդական տոլմային,խորոված ձկանը, սուրճին, խաղողին, նռանը և գինուն:
Առավել մանրամասն` այստեղ:
Բլոգերի հրապարակած լուսանկարները` ստորև: