|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Անտոն Նոսիկն իր բլոգում գրել է, որ մեկնում է ԼՂՀ:
«Առավոտյան գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հինավուրց հայկական Արցախ: Ասում են` ամենագեղեցիկ վայրն է ողջ Անդրկովկասում»,- գրել է բլոգերը։
Նոսիկը նշել է, որ կա կարծիք, որ այնտեղ մուտք գործողները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն դա նրան չի մտահոգում, քանի որ Ադրբեջանի գոյությունը իբրև ինքնիշխան պետական կազմավորում՝ համարում է պատմական սխալ և թյուրիմացություն:
Ըստ բլոգերի՝ Մինսկից Լապշինի արտահանձնումը և Սաֆարովի ազատումը «նավթադոլարներով վճարված գործարքներ են»:
«Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ փողերը վերջանան: Կապրենք, կտեսնենք: Այնքան էլ երկար չենք սպասելու», - գրել է նա: