|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հիմնական քարոզչական ռեսուրսներից մեկը «արտահոսք» է տարածել այն մասին, թե Հայաստանն Իրանի հետ համատեղ Սյունիքի հատվածից պատրաստվում է ռազմական օպերացիա իրականացնել Ադրբեջանի դեմ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս «հարձակման» հիմքում դնելով մի շարք անտրամաբանական դրդապատճառներ, Ադրբեջանում եզրակացրել են, թե Հայաստանում ու Իրանում փորձում են օգտվել Թուրքիայում ստեղծված ծանր իրավիճակից:
Եթե նույնիսկ այս հրապարակումը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ապա վատ չէր լինի առաջնագծում լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, որովհետև ադրբեջանական «արտահոսքից» վատ հոտ է գալիս և պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությունը կանխելու համար»,- գրել է նա: