|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունվարի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցի թիվ 6 շենքի մուտքում բենզինի հոտ է տարածվել: Մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել է ներարկիչ` դեղին հեղուկով, 2 դատարկ ներարկիչ, ասեղներ, օգտագործված բամբակ, իսկ նույն բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էրիկ Ե.-ն խոհանոցից ներկայացրել է լիմոնի աղ, պլաստմասե 2 շշերի մեջ լցված բենզին, պլաստմասե դատարկ շիշ, ափսե, բամբակ և «Լիդոկային» դեղամիջոցի դատարկ սրվակ:
Էրիկ Ե.-ն նույն օրը, ժամը 13.30-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործելու համար: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: