|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը` աջակցություն ցուցաբերել Արցախին։
Կանբերայում Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի և աջակցության համատեղ հանձնաժողովի բացման ժամանակ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, հանդես գալով ավստրալահայերի անունից, հորդորել է կառավարությանը` մարդասիրական օգնության սահմանները տարածել դեպի Արցախի Հանրապետություն: Նա կոչ է արել առավել հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Արցախին, նաև վերանայել Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշումը:
Ի դեպ, առաջին անգամ է, որ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը դիմում է Ավստրալիայի կառավարությանը` Արցախին օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Դաշնային խորհրդարանի հանձնաժողովը և դրա ենթահանձնաժողովները արտաքին հարցերի մասին տվյալներ և խորհրդատվություն են տրամադրում Ավստրալիայի Սենատին, Ներկայացուցիչների պալատին և նախարարներին: