| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եգիպտոսում մեկ տարի կալանավորված ավստրալացու ընտանիքը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել օգնել նրան: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ավստրալական Բրիսբըն քաղաքի բնակիչ Հազեմ Համուդան Կահիրեում ձերբակալվել է 2018 թվականի հունվարին` ընտանիքի հետ այնտեղ հանգստանալու ժամանակ: Եգիպտոսի ոստիկանությունը Համուդային մեղադրել է երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական խմբավորման հետ կապերի, ինչպես նաև սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու մեջ: Մեղադրյալի ընտանիքը հերքում է բոլոր մեղադրանքները։
2019 թվականի փետրվարին Համուդային ազատ են արձակել բանտից, բայց եգիպտական իշխանությունները չեն թողել, որ նա ինքնաթիռ նստի և մեկնի Ավստրալիա` չնայած այն հանգամանքին, որ ավստրալացուն ուղեկցել են երկրի հյուպատոսության աշխատակիցները։
Համուդայի 30-ամյա դուստրը դիմել է Ավստրալիայի իշխանություններին՝ խնդրագրով, որպեսզի օգնեն հորը` դուրս գալ Եգիպտոսից։ Նա նաև նշել է, որ վախենում է, որ հայրը կրկին կհայտնվի ճաղերի հետևում։