|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր ներդրումն ունենալ 2 հայկական պետությունների զարգացման գործում: Այս անգամ հայտնի աստղը Հայաստանի ու Արցախի համար ծանր օրերին նոր նախաձեռնություն ունի, որի շնորհիվ կշարունակի աջակցել հայրենիքին։
Հայուհին, որը միայն Instagram-ում 191 մլն լսարան ունի, Stories բաժնում պատմել է զարդի մասին, որի վաճառքից ստացված ողջ եկամուտը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Այս առնչությամբ նա գրել է. «Նռերով թևնոցներ՝ Հայաստանին ու Արցախին աջակցելու համար։ Ամբողջ եկամուտն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Ի դեպ, դեռ հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը հայտնել էր հիմնադրամին մեկ միլիոն դոլար փոխանցելու մտադրության մասին եւ հետեւորդներին կոչ արել հետեւել իր օրինակին։