Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը դժգոհել էր ՀԱՊԿ-ից, ասելով, որ Ադրբեջանի կողմից հրահրած ագեսիայից հետո ՀԱՊԿ կողմից ոչ քննադատություն եղավ, ոչ էլ անգամ բարոյական աջակցության դրսևորում: Այս հարցի մասին խոսելով , ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը թեև նշեց, որ ողջունում է հրապարակային ակնկալիքը ՀԱՊԿ նկատմամբ, սակայն կարծիք հայտնեց, որ զինվորական վերնախավի կողմից ՀԱՊԿ քննադատությունը ուշացած էր:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի, յուրաքանչյուրի համար էլ հասկանալի էր, թե ինչպես է իրավիճակը փոխվել: Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում ու հրետակոծում է արդեն խոշոր տրամաչափի զենքերից, խոցվում է ՀՀ սահմանը :
«Մենք գործ ունենք աննախադեպ ռազմական գործողությունների հետ , մենք գործ ունենք ագրեսիայի հետ: Բայց միայն բարձրաձայնելով չպետք է բավարարվել, այլ պատկան կառույցներում բարձր մակարդակով խնդիրը պետք է բարձրաձայնել: Մենք պետք է գործի դնենք ռազմաքաղաքական բոլոր գործընթացները , դրան էլ պետք է գումարվեն դիվանագիտական գործողություները, որոնք համարժեք պատասխան կտան Ադրբեջանի լկտի ագրեսիային»,- ասաց խաչատուր Քոքոբելյանը: