Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ՌԴ զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու համաձայնագրին, տեղեկացրեց, որ դեռևս սեպտեմբերի 6-ին` պաշտպանության նախկին նախարարի պաշտոնավարման ընթացքում, հարցում է ուղարկել ՊՆ՝ ճշտելու՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը:
«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ ասել, որ ՊՆ-ն որևիցե հստակ բացատրություն չի տվել, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ ստորաբաժանումը: Պարզ երևում է, որ հայկական կողմում չկա հստակ պատկերացում՝ ինչպիսի գործառույթներ դրան կվերագրվեն ռուսական կողմից: Ե՞րբ ծնվեց այս գաղափարը, երբ կար խնդիր նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև»,- ասաց Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանում Հայաստանն ունի հստակ սպառնալիք՝ սահմանի հետ կապված, և չկա որևէ հասցեական հայտարարություն այդ կապակցությամբ:
Քոքոբելյանը վստահեցրեց, որ համաձայնագրի վավերացումից հետո էլ հետամուտ է լինելու և պահանջելու է, որ ռուսական կողմը համատեղ ստեղծված ստորաբաժանումն օգտագործի, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ: