կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 19:50
Հասարակություն

Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել․ Խաչատուր Քոքոբելյան

Ես չեմ համարում, որ Մամիկոն Ասլանյանին ձերբակալել են, համարում եմ, որ Մամիկոն Ասլանյանին գերի են վերցրել։ Նա պատանդ է այս շենքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

«Ակնհայտ է, որ իրավական որևէ բան չկա։ Ողջ ընտրարշավի ընթացքում Վանաձորում Մամիկոն Ասլանյանի թիմի կողմից քաղաքակիրթ և հավուր պատշաճի  ներկայացվեցին  իրենց ծրագրերը և անցկացվեց ընտրարշավ, ինչի ընթացքում որևէ արտառոց խնդիր չի եղել։ Ի հակառակ  Մամիկոն Ասլանյանի թիմի՝ իշխանությունը որևէ ջանք չխնայեց իր ամբողջ արսենալն օգտագործելու համար, ոչ ոք չի մոռանում, որ ընտրության օրը անձրևի տակ՝ ցեխի վրա ասֆալտ էին անում, դա ռեսուրսի վատնում է կոչվում , որը հարկատուի նկատմամբ վիրավորանք է»,- նշեց Քոքոբելյանը՝ հավելելով, որ Մամիկոն Ասլանյանը պատանդ է վերցվել, բայց դա որևէ կերպ չի ազդելու վանաձորցու  քվեի իրացման վրա։

Նրա խոսքով՝ հնարավոր չէ մեծամասնության համակրանքին արժանացած թեկնածուին պատանդ վերցնելով՝ մեծամասնության վերաբերմունքը փոխել։

«Սա շատ քստմնելի, ճղճիմ քայլեր եմ որակում։ Սա միայն քաղաքական խնդիր է, որևէ իմաստ չունի ապացուցելու, որ սա իրավական է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում