Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ընտանեկան (նույնն է թե` ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։
«Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ` մասնակցել ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ազատության հրապարակում։
Օրակարգը հետևյալն է՝
1. Ժամը 14:00-ից Ազատության հրապարակում իրականացվելու է ստորագրահավաք` միտված նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվող` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումի չեղարկմանը և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունմանը:
2. Ազգային երգերի ու պարերի կատարումներ:
3. 16:30-17:30 տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ ելույթ կունենան խնդրով մտահոգված անձինք:
4. 17:30-ին կմեկնարկի երթը հետևյալ ուղիով` Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, հետադարձը` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:
Հրավիրում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին, եկեղեցասեր երիտասարդական կառույցներին, ՀԿ-ներին, բուհական միություններին, ուսանողներին, կուսակցություններին և, առհասարակ, բոլոր մտահոգ անձանց։
Արի` ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի և միանալու Հայաստանում այլասերության/այլասերվածության քարոզչության դեմ պայքարին: