745 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 12:40
Հասարակություն

«Հայոց տուն»-ն ազդարարեց մեկնարկը՝ ի նպաստ ազգային, հոգևոր արժեքների ու պետական շահերի

 Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվել` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այսօր  ազդարարվեց նախաձեռնության մեկնարկը։  
 

 Ի դեպ  նախաձեռնող խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։  

Նախաձեռնության հիմքում հայկական մտավոր ու գիտական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտությունն է, հայկական ընտրանու ձևավորումը, որը թույլ կտա ապահովել հայոց պետականության կայունությունն ու հարատևությունը։

Համահայկականության գաղափարը, որը ներկայացված է «Հայոց տան» ուղերձում, շեշտադրված էր նաև Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի ելույթում, որն էլ ընթերցեց ուղերձը։

«Մենք ունենք այն ներուժը, համահայկական ու աշխարհասփյուռ ներուժը, որը մեզ հնարավորություն կտա ստեղծել իրապես ազգային, ուժեղ պետականություն»,- ասաց նա։