|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության կազմակերպած հանրահավաք-երթը մեկնարկեց Ազատության հրապարակում: Նպատակն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքներին տեր կանգնելն է:
Yerkir.am-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառման մասնակիցները քաղաքացիներին են ներկայացնում իրենց պատրաստած նամակը, որի տակ ստորագրում են վերոնշյալ արժեքների դեմ որևէ քայլ անընդունելի համարողները:
Մեզ հետ զրույցում նախաձեռնության մասնակիցներից մեկը նշեց, որ ստորագրահավաքից հետո պահանջ-նամակը կներկայացվի ԱԺ-ին, վարչապետին և նախագահին:
Հանրահավաք-երթը, ինչպես նաև ստորագրահավաքը միտված են նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվող` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» ֆորումի չեղարկմանը և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունմանը:
«Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության երթը կմեկնարկի 17:30-ին` Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, հետադարձը` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:
Ի դեպ, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողներին վստահեցրել էր, որ ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի անցկացվելու:


