կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 14:13
Հասարակություն

Միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման խնդիր կա. Արայիկ Հարությունյան

Միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման խնդիր կա. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները նախատեսվում է 2019-ին ավելացնել 6,8 %-ով: Կրթության և գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս. 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է: Նա նշեց, որ  2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։ «Քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու` ՀԲ-ի աջակցությամբ «Կրթության բարելավում» ծրագրին` 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ միջին մասնագիտական ոլորտում և բազմաթիվ բուհերում օպտիմալացման անհրաժեշտություն է տեսնում։ «Մենք բազմաթիվ անգամ այս ընթացում անդրադարձել ենք այս խնդրին, որ ունենք բազմաթիվ բուհեր, այդ թվում` պետության մասնակցությամբ, որտեղ ունենք ոչ արդյունավետ գործունեություն, և օպտիմալացման խնդիր կա»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` նոր ծրագրեր են նաև նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի` 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելելու երեք մշակութային հաստատություն, նաև` արվեստի, մշակույթի գործիչները դասախոսություններով հանդես կգան դպրոցներում։