|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտականկրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման և անցկացմանընթացակարգը հաստատելու մասին»: Համաձայն հրամանի` պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համարդիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ) 2017թվականի փետրվարի 20-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700, ընդմիջում` 13:00-14:00:
Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանած ժամկետում ներկայացնում է.
1) քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/ https://edu.am/index.php/am/documents/download/5169
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկանձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):