կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 18:27
Քաղաքական

Նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին

Նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 31-ին։

Այսպես, ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Այդ մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ընտրությունները, ինչպես արդեն հայտնել ենք կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Այսինքն՝ դեկտեմբերի 16-ին (կիրակի) հրապարակվում են ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 31-ն կայանալու է նոր խորհրդարանի առաջին նիստը։

Աղբյուրը՝ Yerkirmedia.am