Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Աբխազիայի՝ երկրորդ ժամկետով ընտրված նախագահ Ռաուլ Հաջիմբայի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Սուխումում: Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Բարցիցը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում. հայտնում է Rambler.ru-ն:
Ըստ Բարցիցի՝ երդման արարողությունը տեղի կունենա օրենքի համաձայն` նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո երեսուներորդ օրը:
Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 9-ին ԿԸՀ-ն հայտարարեց վերջնական արդյունքները. հաղթեց Հաջիմբան ՝ հավաքելով ձայների 47,39%-ը:
Ընտրությունների երկրորդ փուլ չանցած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան վարչական վարույթ է հարուցել Աբխազիայի Գերագույն դատարանում` անվավեր ճանաչելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Դատարանը քննել է Կվիցինիայի հայցը և սեպտեմբերի 20-ին ԿԸՀ որոշումը ճանաչել օրինական: