|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ:
ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում դրական եզրակացություն ստացած՝ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը (վերջինս՝ փաթեթով) ընդգրկվել են առաջիկա հերթական նիստի օրակարգում:
Աժ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստում, ըստ նախապես հաստատված ժամկետացանկի, կքննարկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել նաև ԱԺ 8-րդ նստաշրջանում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերին և դրանց քննարկման ժամկետներին:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին: