|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հավելելով, որ երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ և այլ երկրների օտարերկրյա դեսպաններ։
Հաղորդվում է, որ երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է բազմաթիվ իրանական լրատվամիջոցների և հեռուստատեսությունների միջոցով։