Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համագործակցությունում այս տարի նախագահում է Ուզբեկստանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հանդիպման մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ ԱՊՀ ձեuաչափով` շեշտը դնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա: Կքննարկվի ԱՊՀ-ի հետագա զարգացման նորացված հայեցակարգի նախագիծը, որը որոշում է միջնաժամկետ համագործակցության հիմնական ուղղությունները, կընդունվի 2021 թվականի բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների պլանը:
Նախարարները մտքեր կփոխանակեն նաեւ արդիական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս տարի նշվող ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու Համաշխարհային կազմակերպության կենտրոնական դերին ժամանակակից աշխարհում:
Հանդիպման մասնակիցները որոշումների նախագծեր կքննարկեն, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը մշակութային, հումանիտար, իրավապահ եւ այլ ոլորտներում:
ԱԳՆԽ-ի արդյունքում հաստատված մի շարք փաստաթղթեր կընդգրկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նախատեսված նիստի օրակարգում: