Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաման է արձակել նորընտիր խորհրդարանի առաջին նիստը դեկտեմբերի 11-ին անցկացնելու մասին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Վրաստանի ղեկավարի աշխատակազմը:
«Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Վրաստանի նախագահը հրաման է արձակել նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի նշանակման մասին: Ըստ կարգադրության՝ առաջին նստաշրջանը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12: 00-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 21-ին: Դեկտեմբերի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 48,22%-ը և 150-ից ստանալով 90 մանդատ:
Բացի «Վրացական երազանք»-ից, խորհրդարան է անցել «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը, որին մաս է կազմում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Կուսակցությունը հավաքել էր 27.18 տոկոս ձայն։