|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հեռացել է պաշտոնից:
«Ես լքում եմ իմ պաշտոնը և հեռանում: Որոշումն ինձ շատ դժվար տրվեց: Այս տարիների ընթացքում «Կուբան»-ը ինձ համար հարազատ ակումբ էր դարձել: Սա ընդամենը աշխատանք չէր ինձ համար: Բայց մյուս կողմից էլ` հեշտ է գնալ ակումբից հիմա, երբ ամեն ինչ այսքան լավ է ներսում: Թիմն արդեն լավ դիրք է զբաղեցնում առաջնությունում, հնարավորություն ունի հանդես գալու եվրագավաթներում: Ակումբը գլխավորում են հիանալի մասնագետներ, ովքեր, իրոք, սիրում են այն: Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է երկրպագուների դերը: Այս հինգ տարիներին ես զգացել եմ և' բերկրալի պահեր, և' պարտության դառնություն: Երկարատև լարված աշխատանքը ինձ հոգնեցրեց և ստիպեց հանգստի գնալ», - ասել է ակումբի` արդեն նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը: