| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կենտրոնական Կուբայի Սանկտի Սպիրիտուս նահանգում նշել են Էռնեստո Չե Գեւարայի 83-ամյակը:
Տեղը շատ հատկանշական է. Չե Գեւարան հենց այդ վայրում է իրականացրել կարեւոր ռազմական գործողություններ:
«Գեւարան հավատարիմ էր իր սկզբունքներին: Նա երկաթյա կամքի տեր էր, արտակարգ խիզախություն, բարձր արժանապատվություն եւ մարդկայնություն ուներ: Նա կռվել է իր երկրի համար մինչեւ վերջին րոպեն: Նրա հերոսությունը եւ մարդասիրությունը` հեղափոխական ոգու եւ հակաիմպերիալիստական հայացքների հետ մեկտեղ, մղել են նրան ազնիվ եւ արդար քայլերի»,- այսպես է գրված Granma թերթում:
Ավելի քան 50 տարի անց Կուբայում հրատարակվել է Չե Գեւարայի նոթատետրը, որում նա գրառումներ է կատարել Ֆիդել Կաստրոյի հետ:
Չե Գեւարայի այրին` Ալեիդա Մարչը, ասել է, որ նոթերը հնարավորություն կտան «բացահայտելու Էռնեստոյի կյանքը, մտքերը, աշխատանքը, նաեւ կօգնեն Կուբայի բնակիչներին եւ ողջ աշխարհին ավելի հստակ պատկերացում կազմել նրա մասին եւ աղավաղված լուրեր չտարածել»: