Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ովքեր այս օրերին մասնակցում Էին Կրասնոդարի «Կուբանի» ուսումնամարզական հավաքին, առաջին հանդիպումն են անցկացրել թիմի կազմում:
Հունվարի 14-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինող կազմի դեմ խաղում նրանք ներկայացված են եղել մեկնարկային կազմում, այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: «Կուբանը» կամային հաղթանակ է տարել 3-1 հաշվով: 40-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:
Տարվա լավագույն ռմբարկու` Գևորգ Ղազարյանը խաղացել է 10 համարի մարզաշապիկով, իսկ լավագույն ֆուտբոլիստ` Կառլեն Մկրտչյանը` 8: