|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը rsport.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ թիմը կանի ամեն ինչ, որպեսզի Օզբիլիսը չհեռանա:
«Ես ոչինչ չգիտեմ Օզբիլիսի` «Սպարտակ» տեղափոխվելու մասին: Այդ բոլոր խոսակցությունները, իհարկե, ուրախացնում են, քանի որ Օզբիլիսն, իրոք, լավ ֆուտբոլիստ է. տարբեր ակումբների կողմից հետաքրքրություն կա նրա նկատմամբ: Բայց «Կուբան»-ի ղեկավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի պահի նրան թիմում»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Օզբիլիսը թիմից հեռանալու ցանկություն ունի, Մկրտչյանն ասել է. «Նրա ցանկությունների մասին ոչինչ չգիտեմ: Սակայն ինձ չի թվում, որ նրա ցուցադրած խաղը թիմում նման է ակումբը լքել ցանկացողի խաղի: Ոչ մի ֆուտբոլիստի ուժով չենք պահելու թիմում, սակայն մենք Օզբիլիսի հետ հույսեր ենք կապում»: