Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:
Արցախի ԱԳՆ_ից հայտնում են, որ փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման և ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր: