|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Իրանն ու Թուրքիան տասը փաստաթուղթ են ստորագրել համագործակցության շուրջ` առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին Անկարայում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Համագործակցության համաձայնագրերն ընդգրկում են տարբեր բնագավառներ, ինչպիսիք են երկաթուղին, էներգետիկան, համատեղ առևտրային գոտիները և կապը:
Ռայիսին և Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկել են, այդ թվում, տարածաշրջանային զարգացումները, հատկապես՝ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի հետևանքները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Առանձնազրույցից հետո երկու երկրների նախագահները մասնակցել են նաև Իրանի և Թուրքիայի առևտրատնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նստաշրջանին, որտեղ նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը նաև տնտեսության, անվտանգության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում։
Մամուլի ասուլիսում նախագահ Ռայիսին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն զգալի ներուժ, որը կարելի է օգտագործել բոլոր բնագավառներում հարաբերությունների զգալի ընդլայնման համար։