կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 12:57
Հասարակություն

Կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները. Օսիպյանը դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը

Կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները. Օսիպյանը դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի` 2016-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ շենքի գրավումից հետո ինքը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը` հանցանք կատարողը պետք է պատասխան տա օրենքի առջև: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` այդ խմբի գործողությունների ժամանակ պատանդ է եղել, կո՞ղմ է «Սասնա ծռերի»` համաներմամբ ազատ արձակմանը, նա ասաց. «Նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները սպառիչ են եղել և հիմա էլ դրանք պնդում եմ: Որպես ոստիկան, ուժային կառույցի ղեկավար` կարծում եմ, որ  հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»:

Ճշտող հարցին` կարո՞ղ ենք ասել, որ «Սասնա ծռերի» համաներմանը դեմ է, և դիտարկմանը` դեմ են նաև զոհվածների հարազատները, Օսիպյանը պատասխանեց. «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունները, նրանց կարծիքը: Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին: Այս պահի դրությամբ` համաներման տեքստում նշված է, որ պետք է պատանդների կարծիքը հաշվի առնվի: Ես կողմ եմ այդ կարծիքին, որ իմ և մնացած ապատանդների կարծիքը հաշվի առնվի»:

Հարցին` իր կարծիքը հայտնե՞լ է, երբ քննարկվում էր համաներման նախագիծը, Օսիպյանը պատասխանեց, որ կառավարության դռնփակ նիստի ժամանակ քննարկվել է, և ինքն իր կարծիքը այնտեղ հայտնել է: «Ես բավարարված եմ համաներման տեքստով»,- ասաց նա:

Օսիպյանը չբացառեց, որ համաներումից հետո հնարավոր է լինեն կրկնահանցագործություններ: «Բայց ես ողջունում եմ համաներումը, որովհետև այն ինքնին մարդասիրական մոտեցում է: Ոստիկանությունն  էլ կկատարի իր գործառույթները` բացառելու համար կրկնահանցագործությունները»,- եզրափակեց ոստիկանապետը: