կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 12:21
Քաղաքական

Դեմ չենք, որ ԸՕ-ն կրկին բերվի ԱԺ, բայց չեմ կարծում` արժե գործընթացն անընդհատ պտտել. Փաշինյան

Դեմ չենք, որ ԸՕ-ն կրկին բերվի ԱԺ, բայց չեմ կարծում` արժե գործընթացն անընդհատ պտտել. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով` բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Փաշինայնի խոսքով` այս ընտրությունը ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չէ: «Այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի` մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի հնարավորություն կընձեռեր,- ասաց նա` հավելելով, որ, համենայն դեպս, լիարժեք հնարավորություն կունենան ապահովելու ազատ և թափանցիկ ընտրություններ:

Ըստ Փաշինյանի` Երևանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները ևս գործող օրենսգրքով են արվել, և դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից: Եթե խորհրդարանական ուժերը նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու պատրաստակամություն հայտնեն, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժե գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործընթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,- ասաց նա: