|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Հունաստանը չպետք է ակնկալի կղզու խնդրի լուծում առանց Թուրքիայի՝ որպես երաշխավոր-երկրի։ Թուրքիան կմնա Կիպրոսում։ Անգամ խոսք չի կարող գնալ այն մասին, որ թուրք զինվորականները կլքեն Կիպրոսը»,- ասել է Էրդողանը։
Կիպրոսի կարգավորման հարցով հանձնաժողովը՝ երաշխավոր երկրների (Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա) ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նախօրեին` Ժնևում։