կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-14 13:34
Քաղաքական

Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն. ռուս պաշտոնյա

Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն. ռուս պաշտոնյա

Երևանում մեկնարկել է ռուս-հայկական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր ելույթում նշեց, որ համաժողովը  հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են զարգացնել բիզնեսը: Նրա համոզմամբ` եվրասիական ինտեգրացիան կարող է օգնել հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը:

ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը  իր ելույթում կարևորեց ԵՏՄ անդամակցությունը` շեշտելով, որ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին նպաստել է Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների մեծացմանը: Նա կարծիք հայտնեց, որ  Հայաստանը կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի կենտրոն` լավ օրինակ է ծառայելով ԵՏՄ անդամ-պետությունների համար:

Իր խոսքում Հայաստանը ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը կարևորեց թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը: Նրա խոսքով` այնպիսի փոքր երկրներ, ինչպիսին Հայաստանն է, չի կարող ինքնուրույն զարգացնել թվային տեխնոլոգիաների ոլորտը, ուստի պետք է համատեղել ջանքերը Բելոռուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի հետ այդ ոլորտում հաջողության հասնելու համար:

«Հիմա ոչ ոք չի խոսում դասական տնտեսության մասին, բոլորը խոսում են ՏՏ տնտեսության,  թվային տնտեսության մասին: Վերջերս մասնակցում էի ՀԲ միջազգային մի սեմինարի, որտեղ Գերմանիայի ներկայացուցչին ուղղված հարցը ինձ զարմացրեց: Ավտոմեքենաների արտադրությամբ հայտնի Գերմանիայի ներկայացուցչին հարցրեցին, թե  ի՞նչ են  անելու 5 տարի անց, երբ ավտոմեքենաները  կվերածվեն անիվների վրա սմարթֆոնների»,- ասաց Կարինե Մինասյանը: