կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 16:48
Քաղաքական

Ապրիլին տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանք էր. ռուս պաշտոնյա

Ապրիլին տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանք էր. ռուս պաշտոնյա

Արդեն հայտնել ենք, որ այսօր Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի Դաշնային ժողովի  ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Նիստին մասնակցում էր նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախի հիմնախնդրինб նշեց, որ իր տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե կրկին Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջան այլևս գոյություն չունի։

«Երբ Խորհրդային միությունը փլուզվում էր, Ադրբեջանն արդեն վերահսկողություն չուներ Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածների վրա։ Մեզ համար կարևոր է վերջ տալ ապիրլյան պատերազմի օրերին հայ հասարակության շրջանում ծագած տրամադրություններին, որոնք կասկածներ էին պարունակում ՌԴ գործընկերային հարաբերությունների մասով։ Մեր երկրների ղեկավարների գործողությունները ուղղված են հասարակության շրջանում բոլոր նման կասկածները վերացնելուն»,- ասաց Զատուլինը:

Նա նշեց, որ  ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին միասնական զորախումբ ստեղծելու մասին, բացի այդ` այս տարվա ամռանը Հայաստանին տրամադրվեցին «Իսկանդեր»-ներ, և սա առաջին անգամ էր պատմության մեջ, որ «Իսկանդեր»-ը հայտնվեց Ռուսաստանից դուրս և փոխանցվեց այլ երկրի: Ըստ Զատուլինի` այդ քայլը նպատակ ուներ տարածաշրջանում հավասարակշռություն հաստատել:

Նա նաև նշեց, որ իրենք գիտեն, որ ապրիլին տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանք էր, և որ մինչ այդ էլ հրադադարի ռեժիմը խախտվում էր, բայց ոչ` նման տեմպերով:

Զատուլինի կարծիքով` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում դժվար թե ընդգրկվի, նա հավելեց, որ դա իր անձնական կարծիքն է, որը Ադրբեջանում դիտարկվում է որպես հայկական դիրքորոշում հարցի կարգավորման վերաբերյալ: