|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պնդում է, որ մտավախություն չունի, որ վաղը Հանրապետականը կողմ կքվեարկի իրենց կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Ըստ պատգամավորի` չկա դահլիճում այնպիսի ուժ, որ պահանջվող ձայներով կարող է վաղը «կողմ» քվեարկություն կազմակերպել:
Նա ասաց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու նպատակն է տեղիք չտալ տարաբնույթ խոսակցություններին:
Ինչ վերաբերում է այն բանին, թե վաղն ինչպես կքվեարկի, Սիմոնյանն ասաց. «Ես չեմ քվեարկելու վաղը պարոն Փաշինյանին»։
Հիշեցնենք, որ վաղն ԱԺ հատուկ նիստ է գումարվելու վարչապետի ընտրության համար: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ: