Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է ՄԻՊ թեկնածուի հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը, նա զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը եւ առջադրվել է ՀՀԿ-ի կողմից:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրան հարց տալուց առաջ հայտարարեց, որ չի բացառում, որ կողմ կքվեարկի նրա թեկնածությանը: Պատգամավորը հարցրեց, թե, լինելով քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածու, արդյո՞ք կաշկանդված չի զգում քաղաքական մեծամասնության առաջ:
«Դուք առաջինը ումի՞ց իմացաք, որ Ձեզ պատրաստվում են առաջադրել` որպես ՄԻՊ-ի թեկնածու: Կայի՞ն պայմանավորվածության տարրեր»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հետաքրքրվեց, արդյո՞ք կունենա սեփական «ես» ունեցող կերպարը, որն ունեցել են նախորդ ՄԻՊ-երից ոմանք: «Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ ՄԻՊ դառնալու պարագայում, ավելի լավ զեկույցներ կներկայացնեք ԱԺ-ին, որտեղ կլինեն մեր խնդիրները և դրանց լուծման ուղիները»,- հարցրեց պատգամավորը:
Արման Թաթոյանը պատասխանեց, որ պարտավորվածության մասով կաշկանդվելու մասին չի կարող անգամ խոսք լինել: Ըստ նրա` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հետ է խոսել թեկնածության թեմայով: Սակայն եղել է մի կարևոր պայմանավորվածություն, որ այդ առաջադրումը չպետք է կաշկանդի իրեն, և ինքը լիարժեք պետք է իրականացնի իր գործառույթները:
Ինչ վերաբերում է իր «ես»-ն ունենալուն, Արման Թաթոյանը կարծիք հայտնեց, որ եթե չշարունակի նախորդ ՄԻՊ-երի գործը, ապա դա կվնասի ՄԻՊ հեղինակությանը: