|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տնտեսության վիճակին վերաբերող հարցերին:
«Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Տնտեսական աճի տեմպը շարունակումէ գահավիժել։ Այն կազմում է 6.5%։ Թավշյա հեղափոխության օրերին 9.7% էր։ Իրավացի դուրս եկա` 2 օր առաջ Ա.Աբրահամյանին հյուրընկալվելիս կանխատեսելի էի անկման խորացում։ Նկատի ունենալով, 2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ՀՆԱ աճի բարձր է տեմպերը կանխատեսում եմ մինչև տարեվերջ աճի տեմպի անկում, իսկ 2019-ի առաջին ամիսներին ռեցեսիա։ Արագորեն անկում է ապրում նաև արտահանումը, ինչը կարող հանգեցնել դրամի արժեզրկման 3-6 ամսվա ընթացքում»,- գրել է նա: