Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը.
Կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 16 իրավախախտման դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր
ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը Երևանի ավագանու հերթական և արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը: Ըստ այդմ՝ արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:
Առերևույթ իրավախախտման նշված 33 դեպքից՝
• 11-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,
• 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն,
• 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
• 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը,
• 1-ը՝ ընտրակաշառք տալուն,
• 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելուն,
• 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը,
• 8-ը՝ այլ դեպքերի:
Ըստ մարզերի՝ արձանագրվել է առերևույթ իրավախախտման դեպքերի հետևյալ պատկերը.
• Կոտայքի մարզ՝ 9 դեպք, որից 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ այլ:
• Գեղարքունիքի մարզ՝ 4 դեպք, որից 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու, 1-ը՝ այլ,
• Սյունիքի մարզ՝ 10 դեպք, բոլորն էլ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու,
• Արմավիրի մարզ՝ 10 դեպք, որոնցից 1-ը՝ կաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտման, 1-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելու, 5-ը՝ այլ:
Արձանագրված 33 ընտախախտումներից 17-ը պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:
16 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ դրանցով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու և ընթացքը լուծելու նպատակով: