Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ հատուկ քննչակա ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Նշենք, որ հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ առկա են մի շարք տեսագրություններ և լուսանկարներ, որոնք վկայում են ակցիայի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին: Այդ կապակցությամբ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրություն էր ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն, որն էլ նյութերն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար: