կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 12:41
Հասարակություն

Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

 Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը գողանալու դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին  տեղեկանում ենք Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ երեկ պոկել ու գողացել են Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի դիմաքանդակը։