|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տավուշի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողների մասնակցությամբ ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում տրակտոր է շրջվել։ Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա տղամարդուն, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ 30-ամյա տղամարդուն, տրակտորի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և նրան մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է՝ գիտակցության չգակով։ Նշենք, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
Աղբյուր` Փաստինֆո