Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում:
Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչեւ ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված հարցազրույցներում կարելի է հանդիպել մականուններով, անձնական որակումներով, չհիմնավորված կասկածներով համեմված տեքստերի:
Ու քանի որ կյանքը ցույց տվեց` ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի եւ նախկին կոռումպացված չինովնիկների դեմ հարուցված քրգործերի հիմնավորումները, մեղմ ասած, թերի էին, իսկ դրանից առաջ արված հայտարարությունները՝ աղմկահարույց, քննչական մարմիններում հստակ որոշում է կայացվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննչականներում հրահանգվել է այսուհետ որեւէ գործի մասին ոչինչ չխոսել: Անգամ եթե պաշտպանական կողմը հայտարարություններ անի, որեւէ կերպ չարձագանքել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում