Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու մասին տարիներ շարունակ թմբկահարող, նախկին քրեաօլիգարխիկ բարքերի դեմ պայքարի առաջամարտիկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարար և օդիոզ դեմքերի պակաս չկա։
Ցուցակի 11-րդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եղբայրն է՝ Ռոբերտ Սարիբեկի Մանուկյանը, ով «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ռոբերտ Մանուկյանի քաջագործություններին 2 տարի առաջ մամուլն անդրադարձել է․ 2019-ին եղբոր՝ Շշի Մելոյի դեմ մահափորձից րոպեներ անց նա դեպքի վայրից փախցրել էր եղբոր ավտոմեքենան՝ չենթարկվելով ոստիկանների հրամանին, և միայնակ ծեծի էր ենթարկել 6 ոստիկանի։ Նրան ձերբակալեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակեցին։
Ավելի վաղ գրել էինք, որ Զավենիչի ցուցակում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Տեղեկություններ կան, որ որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են այս ուժի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց արբանյակ ուժերի մեծամասնություն և կառավարություն ձևավորել չի կարող»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։