կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-08 10:13
Քաղաքական

Վանաձորում ՀՀԿ ցուցակի անդամներին հրահանգվել է 4 մլն դրամ ուղղել նախընտրական ծախսերին. «Հայկական ժամանակ»

Վանաձորում ՀՀԿ ցուցակի անդամներին հրահանգվել է 4 մլն դրամ ուղղել նախընտրական ծախսերին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին Վանաձորում նշանակված ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել կուսակցության նախընտրական ծախսերին։ ՀՀԿ ցուցակի անդամներն այդ մասին իմացել են ցուցակում ընդգրկվելուց հետո միայն։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Այդ ի՞նչ արտառոց բան է, նման երեւույթ չկա, ես տեղեկացված չեմ, եւ նման բան չի կարող լինել։ ժողովրդական բանահյուսության շարքից հարցերին չեմ կարող պատասխանել»։

Նշենք, որ Թադեւոսյանը խոսել է նախընտրական պաշտոնական հիմնադրամի մասին։ Իրականում այդ հիմնադրամներում ներառվում է նախընտրական ծախսերի մի չնչին մասը։ Մասնավորապես ընտրակաշառքները, որ հսկայական գումար է, որեւէ տեղ պաշտոնապես չի երեւում»: