|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Դատավոր Էդգար Հովհաննիսյանը տղամարդկություն է ցուցաբերել՝ արդարադատություն իրականացնելու և կարճելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված հայցը։
Երբեմնի հոգևորական Արման Սարոյանի հայցը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումը՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ, կարճվել է՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ ինքնավարությունը։
Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն արձանագրել է, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը, և այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Հենց այդ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ:
Դատարանի այս որոշմամբ տրամաբանորեն ստացվում է, որ պետք է կարճվեն նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործերը, քանի որ փաստացի չկա օրինախախտում»։