Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի քաղաքական ապագան դեռևս անորոշ է: «Որևէ հստակ բան չեմ կարող ասել, մանավանդ` այն դեպքում, որ ես չեմ վերջնական որոշում կայացնողը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց նա և հավելեց. «Ցուցակ են կազմում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ու առաջիկա օրերին ցուցակները պատրաստ կլինեն»:
«Ես իմ քաղաքական ապագան տեսնում եմ ոչ պարտադիր խորհրդարանում… ինչպես կորոշի Հանրապետական կուսակցությունը»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ, ՀՀԿ-ից բացի, ինքը այլ կուսակցությունում չի լինի:
Խոսելով վերջին շրջանում ՀՀԿ-ն լքած գործիչների մասին՝ պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ից հեռացել են միայն մի քանի հոգի»:
Դիտարկմանը, թե ազդեցիկ դեմքեր են հեռացել, և հարցին՝ դա իրեն չի՞ մտահոգում, Մարտիրոսյանն արձագանքեց. «Ինձ չի մտահոգում: Մի քանի հոգի են հեռացել կուսակցությունից, գոնե ես մի քանի հոգու գիտեմ: Հեռացել են, փաստ է, բայց կուսակցությունը շարունակում է իր նպատակներն իրագործել և շատ մեծ հավանականությամբ հաղթելու է առաջիկա ընտրություններում»:
Հարցին՝ չի՞ թուլացել ՀՀԿ-ն, երբ կուսակցությունը լքեցին այդպիսի առանցքային գործիչներ, պատասխանեց.«Չեմ կարծում»: