կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-29 17:47
Քաղաքական

ՔՊ-ն ավագանու ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

ՔՊ-ն ավագանու ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

Հայտնել ենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գրանցման հայտերն են ներկայացնում ԿԸՀ:

Գրանցման հայտը ներկայացնելիս լրագրողների հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է «Իմ քայլը»  դաշինքով:

«Դաշինքի մեջ են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ, հանրային գործիչներ»,- ասաց Կոստանյանը և ներկայացրեց առաջին եռյակին` Հայկ Մարության, Սրբուհի Ղազարյան, Սերգեյ Սարգսյան:

Նա ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի 170 հոգանոց ցուցակի առաջին տասնյակում են բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը և «Առաքելություն» կուսակցությունից Հրաչ Սարգսյանը և այլն: 

Հարցին, եթե պետք է դաշինքով մասնակցեր ՔՊ-ն, ինչո՞ւ «Ելք» դաշինքով չմասնակցեցին, նա պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ ՔՊ-ն համագործակցում է միայն ԱԺ ֆորմատով, «Իմ քայլը» դաշինքը թույլ է տալիս հեղափոխական ամբողջ թիմի ընդգրկումն ապահովել: