|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«ժառանգություն»-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այս մասին լրագրողներին ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Խորհուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ էր դաշինքային տարբերակին: Կուսակցության նիստին քվեարկություն է եղել և խորհուրդն այդպես է որոշել, պաշտոնական բանակցողներ են նշանակվել», – նշել է նա: Նշենք նաև, որ «ժառանգություն»-ը բանակցություններ կվարի երկու քաղաքական միավորների հետ՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի և «Ելք»-ի հետ: Մարտիրոսյանն ասել է նաև, որ Զարուհի Փոստանջյանի անահատական կարծիքին ծանոթ չէ, թե նա շարունակո՞ւմ է դեմ լինել դաշինքով հանդես գալուն, բայց ըստ Մարտիրոսյանի՝ ամբողջական քվեարկության արդյունքում համաձայնություն է տրվել ընտրություններին դաշինքով մասնակցությանը: