Այսօր ԱԺ-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, ասաց.
«Աշխարհի բոլոր երկրներում էլ գաղտնալսում են: Տեխնիկայի այս դարում միշտ էլ հնարավոր է գաղտնալսել: Ես թաքուն որևէ բան չեմ անում»:
Արթուր Վանեցյանը նշեց, որ «Երևան հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Նա թույլ է տվել որոշ խախտումներ, ունի վկայի կարգավիճակ: Մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամի գումար պետք է վերականգնվի պետական բյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը տվել է իր համաձայնությունը, որ գումարը վերականգնի»,- ասաց Վանեցյանը: