կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 12:04
Հասարակություն

Պատահար Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին. 55-ամյա ուղևորուհին զոհվել է

Պատահար Հրազդան-Լեռնանիստ ճանապարհին. 55-ամյա ուղևորուհին զոհվել է

Հոկտեմբերի 15-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա միքաղաքացի և հայտնել, որ վթարի պահին ինքն է վարել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն։